ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Երբ «կյանքը» թակում է դուռդ նրբագեղ ճապոնուհու տեսքով

Երբ «կյանքը» թակում է դուռդ նրբագեղ ճապոնուհու տեսքով
11.07.2012 | 13:42

Սլոնի Սոուի «Ձմռան գորտը» (Ֆրանսիա, 2011) ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում: Գինեգործ Բենժամենի (Ժերար Դեպարդիե) կինը, տևական հիվանդությունից հետո, մեռնում է նրա գրկում: Բենժամենը պատրաստվում է «հետևելու» կնոջը: Լուռ ու անսուգ: Նույն օրը երիտասարդ ճապոնուհին (Էրիկո Տակեդա) գալիս է նրա գինին համտեսելու: Անծանոթուհին մահու չափ քաղցած է: Մեռնելու պատրաստվող Բենժամենը չի զլանում նրա համար կերակուր պատրաստել: Ավելի ուշ աղջիկը պարզում է, որ տանտիրուհին մահացած է: Լողացնում, հագցնում և տեսքի է բերում կնոջը, օգնում է Բենժամինին սգալու: Ճիշտ ժամանակին է հայտնվում նաև գորտը: Իսկ ճապոնական հավատալիքները վկայում են, որ ձմռանը հայտնված գորտը հավերժության նշան է: Հավերժությանը հասնելու համար ապրել է պետք, ոչ թե մեռնել ժամանակից շուտ: Մահն այլևս սարսափելի չէ: Ես կարծում եմ, որ այս ֆիլմը «կյանքի» մասին է, որը նրբագեղ ճապոնուհու տեսքով թակում է դուռդ:

Հավելեմ, որ «Ձմռան գորտը» միջազգային մի շարք փառատոների մրցանակակիր է: Իր ֆիլմերում Սլոնի Սոուն շոշափում է լուրջ թեմաներ` թեթև մոտեցմամբ: Նրա կարճամետրաժներում արծարծվող հիմնական թեման սերն է` կորուսյալ, բաղձալի, կործանիչ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4687

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ